Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Ուոլսթրոմը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ուոլսթրոմի հետ հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Թուրքիայի տարբեր քաղաքներում քրդական կուսակցության գրասենյակների վրա իրականացված հարձակումներին: Չի շրջանցվել նաև Ջիզրեի հարցը: Արտգործնախարարը տեղեկացել է Ջիզրեի վերջին իրադարձություններից և հայտնել իր զորակցությունը: