Լաս Վեգասում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մինչև 125 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Լևան Բերիանիձեն 1/16 եզրափակչում 8:2 հաշվով պարտության մատնեց Գերմանիայի ներկայացուցչին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ որտեղ մրցակիցը կլինի Թուրքիայի մարզիկը:

74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը 10:0 հաշվով առավելության հասավ հարավաֆրիկացի մարզիկի նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ: