Լաս Վեգասում տեղի ունեցած բռնացքամարտի երեկոյի ընթացքում ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի Վանես Մարտիրոսյանը հերթական հաղթանակը տոնեց:

Մարտիրոսյանը միավորներով հաղթեց Իշե Սմիթին՝ 97:91, 97:91, 95:95:

Նույն երեկոյի ընթացքում Ֆլոյդ Մեյվեզերը պաշտպանեց երկրորդ միջին քաշային կարգում WBC և WBA (Super) վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումը և մրցավարների միանձնյա որոշմամբ առավելության հասավ Անդրե Բերտոյի նկատմամբ` 120:108, 118:112, 117:111:

Սա Մեյվեզեր կրտսերի 49-րդ հաղթանակն էր 49 մարտերում, ինչի շնորհիվ նա կրկնեց լեգենդար Ռոկի Մարչիանոյի ռեկորդը:

Նշենք, որ սա Մեյվեզերի վերջին մարտն էր կարիերայում:

«Կարիերաս ավարտված է, սա պաշտոնական է»,- ասել է Մեյվեզերը: