ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 12-13-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես, Երևանի Դավիթաշեն 1-ին թաղա մասում' «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, այրվել է 500 քմ խոտածածկ տարածք, Հրազդանի կիրճում՝ Դավիթաշեն և Կիևյան կամուրջների միջև ընկած հատվածում' 200 քմ, Մուշավան թաղամասի 5-րդ փողոցում ՝ դպրոցի մոտակայքում' 300 քմ, Սարալանջի պողոտայից դեպի «Մայր Հայաստան» հուշարձան տանող ճանապարհին մոտ 2 հա խոտածածկ տարածք և 20 հատ ծառի կոճղ:
Արարատի մարզի Մրգավան գյուղի մոտակայքում այրվել է մոտ 500 քմ խոտածածկ տարածք, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի վերջնամասին հարակից սարալանջին' մոտ 2 հա, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան տարածքում' 100 քմ, Նոր Հաճն քաղաքի գերեզմանատան տարածքում' 100 քմ, Բալահովիտ գյուղի գերեզմանատանը' մոտ 200 քմ, Աբովյան քաղաքի Էլառ թաղամասի գերեզմանատանը' 20 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի քաղաքային գերեզմանատան տարածքում' 1000 քմ, Իջևան-Սևքար ավտոճանապարհի 13-րդ կմ-ի աջակողմյան հատվածում' 100 քմ, Վայք-Զեդեյա ավտոճանապարհի 7-րդ կմ-ի ձախակող մյան հատվածում մոտ 3 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: