Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում օգոստոսի 16-17-ը մի շարք հրդեհներ են բռնկվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Կոտայքի մարզի «Արզնի» առողջարանի մոտակայքում գտնվող անտառում այրվել է 1 հա բուսածածկույթ, 40 ծառ ամբողջությամբ, 100-ը՝ մասամբ, Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան տարածքում' 1500 քմ, Չարենցավանի քաղաքային զբոսայգու տարածքում' 500 քմ, Աղվերան հանգստյան գոտու «Անուշ» հանգստյան տանը հարակից Չոր սարի գագաթի անտառային տարածքում' 5000 քմ անտառային հատված:
Սյունիքի մարզի Համլետավան գյուղում' «Վիվասել ՄՏՍ» կայանի մոտակայքում այրվել է 150 քմ տարածք, Վաղատին գյուղում՝ Որոտնավանք վանական համալիրի մոտակայքում' 400 քմ, Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում՝ Արգամ լճի մոտակայքում' 2 հա հնձած ցորենի արտ և 9 ծառ՝ մասամբ, Սարավան գյուղում' մոտ 24 հա խոտածածկ տարածք և 50 դեկորատիվ ծառ, Հերհեր գյուղում' մոտ 3 հա, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում' մոտ 1 հա, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին' 4 հա, Սևքար գյուղի սկզբնամասում՝ անտառում' 500 քմ, Արճիս գյուղում' 10 հա խոտածածկ տարածք:
Երևանի Ալիխանյան եղբայ րների փողոցի թիվ 2 հասցեում' Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) բակում այրվել է մոտ 5000 քմ, Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում' մոտ 5000 քմ խոտածածկ տարածք և կուտակված ծառի ճյուղեր' 8 խմ, Շաթվան-Նորակերտ ավտոճանապարհի 5 կմ-ում' 8 հա ցորենի արտ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: