Հուլիսի 9-10-ը ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

 

Մասնավորապես~ Երևանի Կաշեգործների փողոցում գտնվող չգործող մանկապարտեզի մոտակայքում' 7000 քմ խոտածածկ տարածք, Նորագյուղ թաղամասի այգիներում~ 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Վառոյի ձորակ» կոչվող տարածքում' 8 հա, էջմիածին -Ծաղկունք 1-ին կմ-ում այրվել է 1500 քմ, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Ուսանողական փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում~ 2500 քմ, Աբովյան քաղաքի «Արզնի» առողջարանային համալիրի մոտակայքում' 2500 քմ, Արզնի ձորի Լուսիմա հանգստյան տան դիմացի անտառներում' 7 հա խոտածածկ տարածք և 30 թուփ, թիվ 3 առողջարանի դիմացի սարում' 6000 քմ, Արարատ-Արտաշատ ավտոճանապարհին՝ Խոր Վիրապ վանքի մոտակայքում' 4000 քմ խոտածածկույթ, ցորենի հնձած արտ՝ 1.3 հա, ցորենի ծղոտ' 150 հակ և ցորենի հնձած արտ' 1.3 հա:

 

Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են: