Հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում հուլիսի 25-26-ը մի շարք հրդեհներ են բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապեսս, Երևանի «Եռաբլուր» հուշահամալիրի մոտակայքում այրվել է 300 քմ, Ծիծեռնակապերդի խճուղում' 1000 քմ, Հրազդանի կիճում' 500 քմ, Դավիթաշեն 4-րդ թաղամասում' 150 քմ,Գայի պողոտայում' 100 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 2000 քմ, Կոտայքի մարզի Կարենիս գյուղում' 100 քմ, Արզնի գյուղում' 30 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում' 800 քմ, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում 2000 քմ, Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում' 3500 քմ, Տավուշի մարզի Դովեղ գյուղում' 15 քմ, Բերդավան գյուղում' 2600 քմ, Բերքաբեր գյուղում' 12 հա, Սարիգյուղ գյուղում' 45 հա խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: