Հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում մարտի 10-ին հրդեհներ են բռնկվել: Մասնավորապես, Երևանյան խճուղի 76ա հասցեի մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում` 1.5 հա, Աբովյան-Հրազդան ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում այրվել է 1500 քմ խոտածածկ տարածք և ջերմահարվել՝ 8 դեկորատիվ ծառ:

 

Բոլոր հրդեհներ ը մեկուսացվել են ու մարվել: