Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Մասնավորապես` Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 200 քմ խոտածածկույթ, Թումանյան թաղամասի թիվ 3/2 շենքի մոտակայքում՝ մոտ 100 քմ, Նուբարաշեն թաղամասից դեպի Արարատի մարզի Բարձրաշեն գյուղ տանող ավտոճանապարհին՝ մոտ 150 քմ տարածք:
Հրդեհներ են բռնկվել նաև Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 40Ա հասցեում` մոտ 1 հա խոտածածկույթ է այրվել, Ստեփանավան-Կուրթան ավտոճանապարհի 14-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 4000 քմ, Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 16-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 800 քմ բուսածածկույթ և մոտ 30 ծառ՝ մասամբ, Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 25-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 3 հա, Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի մոտ 10-րդ կմ-ին՝ Նեղոց գյուղի մոտակայքում՝ մոտ 2 հա, Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում` մոտ 200 քմ։
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 5գ շենքի մոտակայքում այրվել է մոտ 1000 քմ բուսածածկույթ և մոտ 35 պտղատու ծառ՝ մասամբ, «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում` մոտ 100 քմ, Բարեկամություն փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Մրգաշեն գյուղի գերեզմանատանը՝ մոտ 8000 քմ, Եղվարդ քաղաքում՝ մոտ 1500 քմ, Նոր Հաճն քաղաքի եկեղեցու մոտակայքում՝ 3000 քմ, Արզնի գյուղի գերեզմանատանը՝ 500 քմ, Արտամեդ գյուղի սկզբնամասում՝ մոտ 3000 քմ խոտածածկույթ և մոտ 27 փայտե շպալ՝ մասամբ, Բջնի գյուղի հարակից Աղդաշի սարում՝ մոտ 8 հա խոտածածկույթ, որից մոտ 3000 քմ-ը՝ անտառ տնտեսության տարածքում:
Տավուշի մարզի Բերդավան գյուղի վերևում գտնվող հրաձգարանի մոտակայքում այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ, մասամբ՝ 10 սալորենի և մեկ ընկուզենի, Այգեհովիտ գյուղի սկզբնամասում՝ մոտ 9 հա, Վարագավան գյուղում` մոտ 10 հա, Սևքար գյուղի սկզբնամասում` մոտ 1 հա, Այրում քաղաքի սկզբնամասում` մոտ 3000 քմ, Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղին պատկանող դաշտերում՝ մոտ 10 հա խոտածածկույթ, Կաթնաղբյուր գյուղում գտնվող քարհանքի մոտակայքում՝ մոտ 600 քմ։
Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղից մոտ 6 կմ հեռավորության վրա՝ Մոլալու կոչվող տարածքում այրվել է մոտ 6 հա տարածք, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տավրոսի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 1500 քմ խոտածածկույթ և ջերմահարվել՝ 10 մրգատու ծառ, Արարատի մարզի Սուրենավան գյուղի Այգեգործների փողոցում՝ մոտ 600 քմ և ջերմահարվել` 2 թթենի ու 7 խաղողի վազ, Ազատավան գյուղի Կամոյի փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 300 քմ խոտածածկույթ և ջերմահարվել` 2 դեկորատիվ ծառ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: