Հանրապետության մի շարք խոտածածկ տարածքներում մարտի 12-13-ը հրդեհներ են բռնկվել: Մասնավորապես, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում այրվել է 4 եղևնի և 500 քմ խոտածածկ տարածք, Աղավնաձոր գյուղում' «Թափ» կոչվող հանդամասում' 5 ,5 հա, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի այգիներից մեկում' 300 քմ, Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ ջրանցքի մոտակայքում' 200 քմ, Արտաշավան-Օհանավան ավտոճանապարհին գտնվող այգում' 1,5 հա, Կարբի գյուղի «Փոսեր» կոչվող տարածքում' 1 հա, Կոտայքի մարզի Արզնի գյուղի մոտակայքում գտնվող անտառում' 1500 քմ, Արարատի մարզի Սուրենավան գյուղում' 800 քմ խոտածածկ տարածք:
Երևանի Նորագավիթ 7-րդ փողոցում այրվել է մոտ 2000 քմ, Տիգրան Մեծի պողոտայի մոտակայքում' 400 քմ, Երևան ՋԷԿ-ի մոտակայքում' 1000 քմ, Նոր Խարբերդի ամառանոցներին հարակից գերեզմանատան մոտակայքում' 2000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր
Հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: