ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 24-25-ն ահազանգեր է ստացել Հայաստանի տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ նավ-ռեստորանի մոտակայքում այրվել է մոտ 300 քմ, Դավթաշենի կամրջի մոտակայքում' 2500 քմ, Շրջանցիկ թունելում՝ Մորիսի աղբյուրի մոտակայքում՝ 100 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին՝ 700 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասում՝ 1500 քմ խոտածածկույթ, Կոտայքի մարզի Հրազդան ՋԷԿ-ի տարածքում' մոտ 1 հա, Հանքավանի գյուղի հարակից սարում՝ մոտ 3 հա բուսածածկույթ, Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի թունելի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Սյունիքի մարզի Ագարակ գյուղի մոտակայքում' մոտ 300 քմ, Քաշուն գյուղի մոտակայքում՝ 20 հա, Աջաբաջ գյուղի մոտակայքում՝ 2000 քմ, Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Տաշիր հատվածի 5-րդ կմ-ի հարակից տարածքում' մոտ 7 հա խոտածածկույթ, Տավուշի մարզի «Դիլիջանի ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Սարի հողեր» կոչվող հանդամասում' 4 ծառ (2 կաղնի, 2 հաճարենի), ծառի կոճղեր և մոտ 1,5 հա բուսածածկ տարածք, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի հյուսիսային սարալանջին' մոտ 2000 քմ, Արարատի մարզի Սուրենավան գյուղում՝ 1000 քմ և ջերմահարվել՝ 6 պտղատու ծառ, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից ձախակողմյան հատվածում՝ մոտ 2000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել՝ 10 խնձորենի:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: