Փետրվարի 25-26-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես' Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3րդ կմ-ի մոտակայքում այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 2-րդ կմ-ին՝ մոտ 3000 քմ, Տավուշի մարզի Կողբ գյուղի սկզբնամասում՝ մոտ 500 քմ, Խաշթառակ գյուղի հարակից դաշտավայրում՝ մոտ 2.5 հա, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների փողոցի մոտակայքում՝ 200 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: