ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում սեպտեմբերի 5-6-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

 

Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի գերեզմանատանն այրվել է 1000 քմ, Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում՝ 700 քմ, Չարենցավան քաղաքի հին գերեզմանատանը՝ 500 քմ, մշակույթի տան մոտակայքում՝ 100 քմ, Շիրակի մարզում՝ Մարալիկ-Սառնաղբյուր ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում՝ 80 քմ, Արթիկ քաղաքի Կամոյի փողոցում՝ 100 քմ խոտածածկ տարածք:

 

Երևանի Եղվարդի խճուղում' «10-ից 10» զվարճանքի համալիրի մոտակայքում, այրվել է 100 քմ, Արցախի պողոտայի թիվ 32 շենքի մոտակայքում՝ 150 քմ խոտածածկ տարածք:

 

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: