Ջերմային բարձր ֆոնով ու հրդեհավտանգության բարձր մակարդակով պայմանավորված' ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել հանրապետության տարածքում խոտածածկ տարածքների հրդեհների մասին: Oգոստոսի 14-15-ը ՀՀ Տ ԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի մոտակայքում' 3000 քմ, Հաղթանակի զբոսայգում' գլխավոր մուտքի մոտակայքում' 200 քմ, Եղվարդի խճուղում՝ «ԹՕՖ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ի մոտակայքում' 1000 քմ, Նուբարաշեն 11-րդ փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում' 1000 քմ, Չարենցի թաղամասի թիվ 9 շենքի մոտակայքում' 100 քմ, Նոր Արեշի 50-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում' 1000 քմ, «Հաղթանակ» զբոսայգում' 3000 քմ, Հրազդանի կիրճում' «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում' 2000 քմ, Սարալանջի փողոցում՝ «Բելաջիո» ռեստո րանային համալիրի մոտակայքում' 400 քմ տարածքներում հրդեհներ են բռնկվել:

 

Այրվել են Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի 1-ին նրբանցքում' 400 քմ, Այգեհովիտ–Վազաշեն գյուղերի միջանկյալ տարածքում' 11 հա, Դեղձավան գյուղում' 1 հա, Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի մոտակայքում' 3 հա, Կառնուտ գյուղում' 5000 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռի գերեզմանատանը' 5000 քմ, Գյուղակունք գյուղի գերեզմանատան տարածքում' 2500 քմ, Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 70 հասցեում' 800 քմ, Գառնի գյուղի աղբանոցի մոտակայքում' 6 հա, Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում՝ թիվ 8 հիմնական դպրոցի մոտակայքում' 700 քմ, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղո ւմ' 1 հա, Սևանի թերակղզում գտնվող չգործող «Իշխան» ռեստորանի մոտակայքում' 5 հա, Գավառ-Սևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ում' 2 հա, Գավառ քաղաքի 3-րդ մասի այգու վերջնամասում' 600 քմ, Ազատության փողոցի այգում' 600 քմ, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ում՝ Ծովինար գյուղի մոտակայքում' 500 քմ, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի գերեզմանատան մոտակայքում' 200 քմ, Արջուտ գյուղի վերջնամասում' 600 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքի հիվանդանոցի մոտակայքում' 5000 քմ, Բարձրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում' 800 քմ, Վերի Ջրաշեն թաղամասի սկզբնամասում' 2 հÕ ¡, Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի «Դայլաղբյուր» կոչվող տարածքում' 500 քմ, Մալիշկա գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում' 120 քմ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի մոտակայքում' 1000 քմ, Զվարթնոց գյուղում՝ 2500 քմ, Սյունիքի մարզի Ագարակ գյուղի տարածքում' 50 հա, Գորիս-Վերիշեն միջանկյալ տարածքում՝ «Սանդրունց ձոր» կոչվող տարածքում' 10 հա, Սիսիան քաղաքի «Ծիրանաձոր» կոչվող տարածքում' 7000 քմ այգի, Կապան - Գեղանուշ ավտոճանապարհին' պոչամբարի մոտակայքում' 600 քմ, Կապան-Գորիս ավտոճանապարհի 55-րդ կմ-ին' 5 հա, Գորիս-Որոտան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին' 1 հա, Արագ ածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի մատուռի մոտակայքում' 1000 քմ, Աշտարակի ձորում՝ Նոր Ջրաղաց ռեստորանի մոտակայքում' 500 քմ, Ապարա -Քուչակ միջանկյալ տարածքում' 20 հա խոտածածկ տարածքներ:

 

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: