Հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում փետրվարի 23-ին հրդեհներ են բռնկվել: Երևանի Իսակովի պողոտայում' ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, այրվել են 2000 քմ թփուտներ և եղեգնուտ, Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 2000 քմ խոտածածկ տարածք, միջպետական «Մ-2» ավտոճանապարհի Արենի - Չի վա հատվածում այրվել են 1,5 հա խոտածածկույթ, 8 ծիրանի տնկի' մասամբ, միջպետական Մ-3 ավտոճանապարհին՝ Աշտարակ - Ապարան հատվածում (4-րդ կմ)՝ 5000 քմ խոտածածկ տարածք և մոտ 60 տնկի, Արարատի մարզի Ջրաշեն գյուղի ամառանոցների մոտակայքում՝ 2500 քմ խոտածածկ տարածք:

 

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: