Ապրիլի 22-23-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ ֆիզիկայի ինստիտուտի մոտակայքում, այրվել է մոտ 900 քմ բուսածածկույթ և 20 կոճղ, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի մոտակա լեռան արևելյան լանջին՝ մոտ 2.5 հա խոտածածկույթ, Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում՝ Բախսոյի քար կոչվող տարածքում՝ մոտ 1 հա, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մելիք Օհանջանյան փողոցի մոտակայքում՝ մոտ 700 քմ և 1 հեռախոսասյուն, Բնակ-2 թաղամասի մոտակայքում՝ մոտ 2500 քմ, Նորաշենիկ գյուղի սկզբնամասում՝ մոտ 2500 քմ բուսածածկույթ:
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության Հայրավանք կոչվող տեղամասում այրվել է մոտ 0,5 հա բուսածածկ տարածք, Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին՝ մոտ 200 քմ, Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 1-ին կմ-ի մոտակայքում՝ մոտ 2000 քմ խոտածածկույթ, Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 3-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 5000 քմ և ջերմահարվել 50 պտղատու ծառ, Մեղրի-Կայարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1200 քմ բուսածածկույթ և 25 ծիրանենի:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: