Հունիսի 17-18-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

 

Մասնավորապես՝ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 135 շենքի մոտ այրվել է 400 քմ, Սյունիքի մարզի, Սանասարավան-Խնձորեսկ ավտո­ճանա­­պարհին՝ 22 հա, Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի թիվ 19 շենքի մոտ՝ 2500 քմ խոտածածկ տարածք:

 

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: