Սեպտեմբերի 20-21-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

 

Մասնավորապես՝ Երևանի Ֆանարջյան փողոցի թիվ 76 հասցեում գտնվող «Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մոտակայքումայրվել է 2000 քմ, Նոր Նորքի 8-րդ զանգվածում՝ թիվ 42 երթուղայինի վերջին կանգառի մոտակայքում գտնվող ձորակում' 10 քմ, Նոր Նորքի 5-րդ և 8-րդ զանգվածների մոտակայքում' 600 քմ, Հալաբյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում' 100 քմ, Եռաբլուր զինվորական պանթեոնի մոտակայքում' 500 քմ, Նորք-Մարաշ թաղամասում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում' 2000 քմ, Մոլդովական փողոցում՝ թիվ 133 միջնակարգ դպրոցի մոտակայքում' 20 քմ, Դալմայի այգիներում' 200 քմ խոտածածկ տարածք:

 

Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից դեպի «Սուրբ խաչ» եկեղեցի տանող ավտոճանապարհին' 100 քմ և 8 դեկորատիվ ծառ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Մետաղագործների խճուղու թիվ 101 հասցեի մոտակայքում այրվել է 1500 քմ, Արագածոտնի մարզի Ուջան գյուղի սկզբնամասում' 2 հա, Արտաշավան գյուղի տառերի պուրակի մոտակայքում' 1 հա, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի գերեզմանատան մոտա-կայքում' 500 քմ, Ջրվեժ գյուղի ամառանոցներում' 900 քմ, Եղվարդի լիճ կոչվող հատվածում՝ 2 հա ցորենի հնձած արտ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Կամրջակի տարածք» կոչվող վայրում' 4000 քմ, Արարատի մարզի Դարբնիկ գյուղում' հանրակացարանի մոտակայքում' 600 քմ, Նոր Արտամեդ-Մրգաշեն ավտոճանապարհին՝ գերեզմանատան մոտակայքում' 1 հա խոտածածկ տարածք:

 

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: