Հունիսի 5-6-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես' Երևանի նախկին «Փարոս» ռեստորանի մոտակայքում այրվել է մոտ 1000 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Բաղդասարյան փողոցի 2-րդ նրբանցքում՝ 1700 քմ, Նորավան թաղամասում գտնվող հացի արտադրամասի մոտակայքում՝ 2800 քմ խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: