Հուլիսի 19-20-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Մուշավան թաղամասի վերջնամասում այրվել 4 հա խոտածածկույթ, Վիլնյուսի փողոցի թիվ 57 շենքի մոտակայքում' 2000 քմ, Նարեկացի թաղամասում գտնվող եկեղեցու մոտակայքում' 350 քմ, Սարի թաղի 5-րդ փողոցի թիվ 67 հասցեում գտնվող Խ.Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցի մոտակայքում' 500 քմ, Նոր Խարբերդի եկեղեցու մոտակայքում' 2.5 հա, Ավանի հին գերեզմանատանը' 8000 քմ բուսածածկույթ, Հրազդանի կիրճում գտնվող Ֆլորենսիա ռեստարանային համալիրի մոտակայքում' 1.2 հա բուսածածկույթ, 10 ծառ և 20 կոճղ, Տիտոգրադյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող Էրեբունի ԲԿ-ի մոտակայքում' 200 քմ, Ռուբինյանց և Լեփսիուսի փողոցների խաչմերուկի մոտակայքում այրվել է մոտ 1000 քմ, մոտ 20 ծառ և ջերմահարվել մոտ 30 ծառ, Արարատի մարզի Նորաբաց գյուղի «Նորաբաց» ռեստորանային համալիրի մոտակայքում այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել մոտ 7 ծառ, Նիզամի գյուղի պոմպակայանի մոտակայքում' 4200 քմ և ջերմահարվել՝ 5 շարք խաղողի վազ և 1 ծիրանենի, Կյանք գյուղի վերջնամասում' 16000 քմ և մասամբ ջերմահարվել են 30 ծիրանենի, Ոստան գյուղի թիվ 6-րդ փողոցի վերջնամասում' 1000 քմ, Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում' 5 հա խոտածածկույթ, ջերմահարվել' 20 ծառ, Կոտայք գյուղի 13-րդ փողոցում' 1500 քմ, Արգել գյուղում գտնվող զորամասի մոտակայքում' 10 հա, Արամուս գյուղի գերեզմանատան մոտակայքում' 1 հա, Եղվարդ քաղաքի գերեզմանատան մոտակայքում' 8 հա խոտածածկույթ, ջերմահարվել ' 25 ծառ, Արզնի գյուղի 15-րդ փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի այգում' 2000 քմ խոտածածկույթ և ջերամահարվել' մոտ 45 ծառ, Զորավան գյուղի 1-ին փողոցի 1-ին փակուղու 9-րդ շենքի մոտակայքում' 1500 քմ խոտածածկույթ, ջերմահարվել' 2 ծառ, Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում' 800 քմ բուսածածկույթ, ջերմահարվել' 27 ծառ, Ջրաբեր և Կապուտան գյուղերի մոտակայքում' 3 հա գարու չհնձած, 5 հա գարու հնձած և 1 հա հաճարի չհնձած արտ, Արագածոտնի մարզի Կարբի գյուղում' 400 քմ, Աշտարակ քաղաքի գերեզմանատանը' 2000 քմ, Ներքին Սասնաշեն գյուղում' 3 հա, Տավուշի մարզի Տավուշ գյուղի դաշտերում' 4000 քմ, Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի գերեզմանում' 1200 քմ,

 

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: