Հուլիսի 28-29-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

 

Մասնավորապես՝ Երևանի Ավան-Առինջ թաղամասի գերեզմանների մոտակայքում այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ, Հրազդանի կիրճում՝ «8-րդ հրաշալիք» ռեստորանի մոտակայքում՝ մոտ 800 քմ, «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում՝ մոտ 100 քմ, Հ. Հովհաննիսյան փողոցի թիվ 119 շենքի մոտակայքում՝ մոտ 100 քմ բուսածածկույթ, «Էրեբունի» ԲԿ-ի ծննդատան մոտակայքում՝ մոտ 800 քմ խոտածածկույթ, «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի մոտակայքում՝ մոտ 5 հա, Մուշավան թաղամասում՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոցի մոտակայքում՝ մոտ 2 հա, Հեռուստաաշտարակի մոտակայքում՝ մոտ 600 քմ:

 

Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի ծիրանի այգիների մոտակայքում' մոտ 2 հա խոտածածկույթ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցի թիվ 64 հասցեում գտնվող վագոն-տնակի մոտակայքում՝ մոտ 200 քմ բուսածածկույթ, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի հանդամասում' մոտ 3 հա խոտածածկույթ, Եղվարդ-Զորավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի աջակողմյան հատվածում' մոտ 3000 քմ, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 57-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ 1500 քմ:

 

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: