Հուլիսի 4-ից 5-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ԱԻՆ-ից: 

 

Մասնավորապես' Երևանի Արզումանյան փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում այրվել է 500 քմ բուսածածկույթ, Նոր-Նորքի 2-րդ զանգվածի մոտակայքում՝ դաշտում՝ 700 քմ խոտածածկույթ, Նուբարաշենի գերեզմանատանը՝ 1 հա, Արտաշատի խճուղում՝ «Նորագավիթ» թաղամասի գերեզմանատանը՝ 2 հա:

 

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատանը այրվել է 4500 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Վեդի քաղաքի գերեզմանատանը՝ 2000 քմ, Մարմարաշեն գյուղի գերեզմանատանը՝ 1000 քմ , Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ՈՒլատիտիկ թաղամասում՝ մոտ 800 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի «Ֆռանգանոցի ձոր» կոչվող տեղանքում գտնվող գերեզմանատանը՝ 4000 քմ:

 

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: