Հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում հունիսի 28-29-ը հրդեհներ են բռնկվել: Մասնավորապես, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի թիվ 4 շենքի մոտակայքում այրվել է 400 քմ խոտածածկ տարածք, «Հաղթանակ» զբոսայգում' 1 հա բուսածածկ տարածք և կոճղեր, Երևան-Սևան 20-րդ կմ-ի մոտակայքում' 500 քմ խոտածածկ տարածք, Սյունիքի մարզի N զորամասի ուղեկալներից մեկի մոտակայքում' 6.5 հա, Կապան-Գեղանուշ 1-ին կմ-ի մոտակայքում' 1 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: