Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում հուլիսի 26-27-ը հրդեհներ են բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևանի Իսակովի պողոտայում' ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, այրվել է 1000 քմ, Հակահամաճարակային կենտրոնի մոտակայքում' 3000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 7-ր դ միկրոշրջանում՝ 2000 քմ, Ազատամուտ գյուղի սկզբնամասում՝ 3000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են: