Հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում մարտի 26-27-ը հրդեհներ են բռնկվել:

 

Մասնավորապես, Խարբերդ գյուղի 1-ին փողոցի թիվ 83/20 տան մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի մոտակայքում' 10 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թամանցիների փողոցի թիվ 26 տան մոտակայքում' 3500 քմ, Մեծ Պառնի գյուղի մոտակայքում'1 հա, Պուշկինո գյուղի մոտակայքում' 30 հա, Երևան-Սևան հատվածի 26-րդ կմ-ի մոտակայքում' 800 քմ խոտածածկ տարածք և 2 եղևնի' մասամբ, Հրազդան-Հանքավան հատվածի 3-րդ կմ-ում' 1,5 հա բուսածածկ տարածք, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Մենտոնյան փողոցում' 3,5 հա խոտածածկ տարածք, ջերմահարվել՝ 30 եղևնի, Սյունիքի մարզի Լիճք գյուղի արոտավայրերում' մոտ 4 հա, Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի գյուղապետարանին հարակից տարածքում' 3 հա, Նորավան թաղամասում' 1000 քմ խոտածածկ տարածք և խաղողի վազեր' մասամբ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Վասիլովո փողոցում' 5000 քմ, «Հ-38» հանրապետական նշանակության ավտոճանապարհի Ճամբարակ-Բերդ հատվածի 40-րդ կմ-ի մոտակայքում' 3000 քմ խոտածածկ տարածք:

 

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: