ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում օգոստոսի 8-9-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, մասնավորապես՝ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում՝ «Փոքր Մհեր» ռազմակրթահամալիրի մոտակայքում, այրվել է 2000 քմ բուսածածկույթ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շաղարշիկ թաղամասում՝ մոտ 1 հա, Սյունիք գյուղում՝ 1.5 հա, Սիսիան քաղաքի Գայի փողոցում՝ 100 քմ, Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում՝ 1300 քմ, Խաշթառակ գյուղի մոտակայքում՝ 15-20 հա, Այգեհովիտ գյուղի «Աղիյալ» կոչվող հանդամասում՝ 1 հա խոտածածկ տարածք, Մ-4 միջպետական ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի (15-րդ կմ) մոտակայքում գտնվող անտառում՝ 8 հա բուսածածկույթ:

 

Երևանի Սողոմոն Տարոնցի փողոցում այրվել է 1500 քմ, Սարալանջ-Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ 500 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: