Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում օգոստոսի 28-29-ը հրդեհներ են բռնկվել:

 

Մասնավորապես, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրիան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում այրվել է 70 քմ խոտածածկույթ, Ձորաղբյուրի ամառանոցներում' մոտ 1500 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Բեկոն» մսամթերքի կոմբինատի մոտակայքում' 30 քմ, Չարենցավան -Ֆանտան ավտոճա նապարհի 5-րդ կմ-ում' 4 հա, Երիտասարդության փողոցի մոտակաքում' մոտ 1 հա, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 256 շենքի մոտակայքում' 2500 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում' մոտ 1000 քմ, Ղարսի խճուղու թիվ 15 շենքի մոտակայքում' մոտ 500 քմ, Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բլրի մոտակայքում' 25 հա, Սպանդարյան գյուղում՝ ջրանցքի մոտակայքում' 1 հա խոտածածկ տարածք:

 

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: