Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում ահաբեկչական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մի քանի դաշտային հրամանատարներ են ոչնչացվել միջազգային կոալիցիայի օդուժի հարվածների արդյունքում: Այս մասին հայտնում է իրաքյան «Աս-Սումարիա» անկախ հեռուստաընկերությունը:

 

Նրա տեղեկացմամբ` օդային հարվածներ են հասցվել` հաշվի առնելով զինվորական հետախուզության տրամադրած տեղեկությունները:

 

Իրաքում մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքն ահաբեկիչների հսկողության տակ է հայտնվել 2014-ի հունիսից: