Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որում հարված է հասցվում Սիրիայի Լաթաքիա նահանգում գրոհայինների հենակետին:
Ռուսաստանի ավիացիան ռմբակոծել է նաև դաշտային ճամբարը, որտեղ պատրաստվում էին «Իսլամական պետության» ահաբեկիչները: Ոչնչացվել է մոտ 20 զինյալ:
Ռուսական ինքնաթիռները Հալեպի նահանգում ոչնչացրել են ԻԼԻՊ-ի զենք ու զինամթերքի պահեստները: Ոչնչացվել է նաև «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորմանը պատկանող ՎՔՆ բազան:
Ավելի վաղ, ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է թուրքական սահմանից սիրիական բնակավայրերի ռմբակոծության տեսանյութ ապացույցը: