Եվս հինգ ռուսաստանցի դարձել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչների զոհ: Ըստ նախնական տվյալների՝ գրոհայինները նրանց կասկածել են օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ աշխատանքի մեջ: Այդ մասին հաղորդում LifeNews-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Կովկասի իրավապահ մարմիններում սեփական աղբյուրներին:

 

Նշվում է, որ այժմ պարզվում է դահիճների ինքնությունը:

 

Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ ԻԼԻՊ-ի գրոհայինները տեսանյութ են հրապարակել, որում դահիճը գլխատում է ռուս պատանդի: Զոհը ծնունդով Չելյաբինսկից Մագոմեդ Հասիևն է: Ծնվելուց նրան տվել են Եվգենի Յուդին անունը: Ինը տարեկան հասակում նա որբացել է, որից հետո նրան որդեգրել է Հյուսիսային Կովկասից մի ընտանքի: Դրանից հետո տղան ընդունել է իսլամը, գրում է Daily Mail-ը:

 

Մայկոպի պոլիտեխնիկական համալսարանն ավարտելով՝ նա, իբր, ընդունվել է ԱԴԾ՝ ծառայության, հենց այդ ժամանակ էլ նրան Սիրիա են ուղարկել: