«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կրթված կանանցից ավելի են վախենում, քան ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիահարվածներից: Այս մասին հայտնել է հոլանդական «De Telegraaf»-ը:

 

«Նրանք (զինյալները) ուզում են խալիֆայություն և անկիրթ ճնշված հասարակություն ստեղծել: Նրանք իրենց տեսակետն են պարտադրում տղաներին կրոնական դպրոցներում, իսկ աղջիկներին անտեղյակության մեջ են պահում: Այդ ամենը միայն ատելություն է ծնում»,-  նշում է թերթը:

 

Մասնավորապես, թերթն «Իսլամական պետությունը» համեմատում է «Թալիբան» շարժման հետ, որի գրոհայիններն սպանության փորձ են կատարել 2014թ.-ին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Ուսուֆզաին միայն այն պատճառով, որ վերջինս դպրոց էր հաճախում: