ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Միջազգային անվտանգության հարցերով 5-րդ մոսկովյան համաժողովում հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի զինյալները բուժվում են Թուրքիայի տարածքում:

 

 

«Եվ այսօր ԻԼԻՊ-ի գրոհայինները վերականգնվում և բուժվում են Թուրքիայի տարածքում»,- ասել է Բորդյուժան, տեղեկաղնում է «Интерфакс»-ը:

 

 

Նրա խոսքով՝ նույնպիսի իրավիճակ էր 90-ական թթ. չեչենական պատերազմի ժամանակ:

 

 

«Այն ժամանակ նույնպես գրոհայինները վերականգնվել և բուժվել են Թուրքիայի Հանրապետության տարածքում»,- նշել է նա: