Հուլիսի 25-ին ԻԼԻՊ-ի զինյալները հարձակվել են Սիրիայում` Թուրքիայի հետ սահմանին քրդերի կողմից վերահսկվող տարածքի վրա: Ըստ տեղական ԶԼՄ-ների` ահաբեկիչները պայթեցրել են երկու բեռնատարներ` Թել Աբյադ քաղաքի մոտ գտնվող երկու գյուղերում: Զոհերի մասին տեղեկատվությունը ճշգրտվում է:
Հաղորդվում է, որ հարձակումն ուղղված է եղել բնակավայրերի երկու առանցքային անցակետերին, որտեղ բնակվում են արաբներ:
Թել Աբյադ քաղաքն ունի կարևոր ռազմավարական դիրք` Թուրքիայի հետ սահմանին: Սույն թվականի հունիսի 15-ին` այն գրավված է եղել քուրդ զինյալների կողմից: