«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության զինյալները հասել են ընդհուպ մինչև Թուրքիայի սահմանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, իսլամիստական ծայրահեղական խմբավորման դրոշն արդեն երևում է թուրք-սիրիական սահմանից:
Թուրքական պարբերականները գրում են, որ Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքի գյուղերում շարունակվում են բախումները: ԻԼԻՊ-ն օղակի մեջ է առել քաղաքը հարավային, արևելյան և արևմտյան հատվածներից:
Թուրքիային սահմանակից քրդաբնակ սիրիական շրջաններում իսլամիստ ահաբեկիչների գործողությունների արդյունքում վերջին օրերին մեծ թվով քրդեր հատել են սահմանն ու հայտնվել թուրքական տարածքում: Համաձայն Թուրքիայի վարչապեետ Ահմեդ Դավութօղլուի վերջին տվյալների' երկրում քուրդ փախստակնների թիվն անցնում է 160 հազարը: