Թուրքիայում ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի բնակչուհին, ով փորձել է միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը՝ իր չորս մանկահասակ երեխաների հետ: Ինչպես գրում է Daily Mail-ը, 33-ամյա Զահիրա Թարիքն իր չորս երեխաների հետ օգոստոսի 25-ին մեկնել է Լոնդոնից:

 

Բազմազավակ մոր հարազատները տագնապ են բարձրացրել՝ կնոջ անհետացման պատճառով:

 

Նրան գտել են թուրք ոստիկանները: Զահիրա Թարիքը ձերբակալվել է, իսկ նրա երեխաներին ապահով վայր են տեղափոխել, գրում է պարբերականը: