«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքով Թուրքիայում ձերբակալվել է առաջին թուրք քաղաքացին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet Daily News-ը:

 

Թուրքիայի 38-ամյա քաղաքացի Մուսա Գյոքթաշը 2014 թվականի հոկտեմբերին իր երկվորյակ 15-ամյա որդիների հետ հատել էր Սիրիայի սահմանը: Շուրջ չորս ամիս ԻԼԻՊ-ի հետ անցկացնելուց հետո նա վերադարձել է Թուրքիա' կնոջը ևս տանելու, սակայն ձերբակալվել է:

 

Գյոքթաշը պատմել է, որ, Սիրիա անցնելով, ցանկացել է միանալ «Իսպամական պետությանը», հանդիպել է ԻԼԻՊ-ի զինյալներին, որոնք էլ 10-12 օր հարցաքննել են իրեն և որդիներին' կրոնական կրթության մասին ավելի մանրամասն պատկերացում կազմելու համար: Համզովելով, որ Գյոքթաշները մուսուլմաններ են, ԻԼԻՊ-ականները նրանց աշխատանք են տվել խոհանոցում: Մուսա Գյոքթաշը հայտնել է, որ իրենք որևէ ռազմական գործողության չեն մասնակցել: