Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է կորոնավիրուսով վարակված 89-ամյա հիվանդի մահվան մասին:
«Այսօր գրանցվեց առաջին մահը կորոնավիրուսով վարակի հետևանքով: Հիվանդը 89 տարեկան էր, վարակվել էր Չինաստանի հետ կապ ունեցող մի աշխատակցից», ասել է Քոջանը:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ վերջին թեստերի արդյունքում հիվանդությունը հաստատվել է ևս 51 մարդու մոտ: Այսպիսով, Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 98-ի:
Նախարարը նշել է, որ Եվրոպայի հետ սահմանների փակման Թուրքիայի որոշումը նվազեցնելու է ռիսկերը՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ շարունակվելու է իրենց քաղաքացիների վերադարձը Եվրոպայից: