Վիեննայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին հաստատված դեպքը: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել է Kronen Zeitung հրատարակությունը։
Նրա տվյալներով՝ 72-ամյա տղամարդը կարանտինի է ենթարկվել Ավստրիայի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: Փետրվարի 25-ին Ավստրիայում նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը գրանցվել են Տիրոլի դաշնային երկրամասում Իտալիայի երկու քաղաքացիների մոտ: Զույգը ժամանել էր Իտալիայի Լոմբարդիայի մարզից:
Ներկայումս նրանք կարանտինի մեջ են, վարակվածների վիճակը գնահատվում է որպես կայուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: