Չինաստանում գրանցվել է նոր տեսակի թռչնի գրիպով' H10N8, մարդու վարակման առաջին դեպքը. տեղեկացնում է Reuters-ը:
Հաղորդվում է նաև, որ դա տեղի է ունեցել Չինաստանի արևելքում գտնվող Ձյանսի նահանգում:
Նախնական տեղեկությունների համաձայն' H10N8 գրիպով վարակվել է 73-ամյա մի կին, ով մահացել է8 դեկտեմբերի 6-ին, որի մահվան պատճառը, սակայն, հաջողվել է պարզել միայն այժմ:
Բժիշկները ենթադրում են, որ H10N8 վիրուսը թռչնի գրիպի նոր տեսակ է: