Նոր տիպի կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքն է գրանցվել Ուկրաինայի Չեռնովիցիի մարզում: Այդ մասին մարտի 3-ին Կիեւում կայացած բրիֆինգում հայտնել է երկրի առողջապահության փոխնախարար Վիկտոր Լյաշկոն։
«Երեկ ես ձեզ ասել եմ, որ մենք չորս դեպք ունենք կորոնավիրուսի կասկածով, այսօր այդ կասկածը հաստատվեց մի մարդու մոտ»,-ասել է Լյաշկոն, որի ելույթը հեռարձակել են ուկրաինական հեռուստաալիքները:
Նա նշել է, որ նոր տիպի կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ են եղել Իտալիայից վերադարձած յոթ անձանց մոտ: Լյաշկոն հավելել է, որ աշխատանք է սկսվել այն քաղաքացիների հետ, որոնց հետ շփվել է վարակվածը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: