Թուրքիայում ԻԼԻՊ-ի դեմ հատուկ գործողության շրջանակներում ձերբակալվել է երեք ռուսաստանցի: Թուրքական իշխանությունները սկսել են ահաբեկիչների որոնումը նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 15-ը:
Թուրքական ոստիկանությունը Ռուսաստանի ձերբակալված քաղաքացիներին կասկածում է «Իսլամական պետության» ապօրինի գործունեության մեջ: Հակաահաբեկչական գործողությունն անցկացվել է միաժամանակ 22 վայրում:
Ընդամենն իրավապահները ձերբակալել են ավելի քան 70 մարդու: Ոստիկանության տվյալներով՝ նրանցից ոմանք ահաբեկչական հարձակումներ էին ծրագրում Թուրքիայում, մյուսները՝ պատրաստ էին միանալ Սիրիայում գրոհայիններին:
Հիշեցնենք, որ նախօրեին Ստամբուլի Սուլթանհամեթ հրապարակում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 15-ը՝ վիրավորվել: Իշխանությունները միջադեպը որակել են որպես ահաբեկչական հարձակում: Պայթյունն իրականացրել է սիրիացին, որը կապված է ԻԼԻՊ-ի հետ: Բոլոր զոհերը օտարերկրացիներ են. 8 գերմանացի, պերուացի և նորվեգացի: