ԻԼԻՊ-ի զինյալները հրապարակել են մի տեսանյութ, որում հնչող սպառնալիքներն ուղղված են Գերմանիայի կանցլերին, հաղորդում են գերմանական լրատվամիջոցները:

 

Ծայրահեղականները հայտարարում են, որ վրեժխնդիր կլինեն Մերկելից' Բունդեսվերի զորակազմն Աֆղանստան ուղարկելու համար: Բացի այդ, իսլամիստները կանցլերին մեղադրել են նաև «Իսլամական պետության» վրա գործադրվող ճնշման մեջ:

 

Այդ տեսահոլովակում զինյալները մահապատժի են ենթարկել երկու պատանդների, որպեսզի ահաբեկեն Մերկելին, և կոչ են արել իրենց կողմնակիցներին ոչնչացնել «անհավատներին» Գերմանիայում և Ավստրիայում: