ԻԼԻՊ-ի գրոհայինները լքում են Սիրիայի տարածքները, որտեղ ՌԴ ռազմատիեզերական ուժերի իքնաթիռներն օդային գործողություն են իրականացրել: Ինչպես հայտնել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը, ահաբեկիչները խուճապի են մատնվել:
«Զինյալները լքում են իրենց կողմից վերահսկվող տարածքները: Նրանց շարքերում սկսվել է խուճապ և դասալքություն: Շուրջ 600 վարձկաններ թողել են իրենց դիրքերը և փորձում են հասնել Եվրոպա»,- ասել է գեներալը:
Գլխավոր շտաբից հայտնել են, որ ահաբեկիչների փախուստի պատճառով ՌԴ ռազմատիեզերական ուժերը կինտենսիվացնեն օդային հարվածները: