«Իսլամական պետություն» արմատական խմբավորման գրոհայինները միջոցների յուրացման և գողության համար գլխատել են իրենց առաջնորդներից մեկին: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում անելով Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնին:
«Իսլամական պետությունը գլխատել է սիրիացի խմբավորման առաջնորդին: Նրա գլխատված մարմինը կախված է արևելյան Դեր Զոր նահանգի խաչից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Տղամարդը մեղադրվում էր մուսուլմաններից միջոցներ ստանալու և «Իսլամական պետության» միջոցները յուրացնելու համար: