«Իսլամական պետության» ահաբեկիչները մահապատժի են ենթարկել 175 մարդու, որոնց նախօրեին առևանգել էին Դամասկոսի մերձակայքից, հայտնում է Sputnik գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին:

 

 

Ավելի վաղ SANA գործակալությունը՝ Սիրիայի արդյունաբերության նախարարությանը հղումով, հայտնել էր, որ ահաբեկիչները Աբու աշ-Շամատ շրջանում պատանդ են վերցրել Al Badia Cement ընկերության նվազագույնը 300 աշխատակցի:

 

Sputnik գործակալության տեղեկություններով՝ ԻԼԻՊ-ի զինյալները հարձակվել են ընկերությանը պատկանող գործարանի վրա, որտեղ եղել է մոտ 250 աշխատակից, նրանցից շուրջ 75-ը կարողացել է դուրս գալ շինությունից: Ինչպես ավելի ուշ վերջիններս հայտարարել են, զինյալները իրենց բաց են թողել, իսկ մյուսներին սպանել են՝ ելնելով կրոնական պատկանելությունից: