«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը երեքշաբթի օրը 4 տղամարդու սպանության տեսագրությունն է տարածել, որոնց գլխատել են ԻՊ-ի դահիճները: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Սպանությունը տեղի է ունեցել Իրաքի մեծությամբ երկրորդ՝ Մոսուլ քաղաքում: Չորս իրաքցիները մեղադրվել են գումար գողանալու և կնոջ սպանության մեջ՝ շարիաթով դատապարտվելով «թրով գլխից զրկվելուն»:

 

Դատավճիռն իրականացվել է ընթերցումից անմիջապես հետո՝ քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում: