Նիգերիական Բորնո նահանգում գրոհայինները ավելի քան 20 մարդ են գլխատել, ապա այրել են բնակիչների տները:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' հղում անելով «Ինտերֆաքսին»' տեղի իշխանությունները հանցագործության իրականացման մեջ կասկածում են «Բոկո Հարամ» խմբավորմանը:

 

 

Խմբավորումը երկրի հյուսիս-արեւելքում մի քանի հարձակում է իրականացրել: Այսպիսով' գրոհայինները ցանկանում են խաթարել երկրում անցկացվող համընդհանուր նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: