«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները փորձում են Լիբիայում ամրացնել դիրքերը՝ զավթելով նրա տարածքների մի մասն ու նավթային ոլորտները:

 

 

Ինչպես գրում է ամերիկյան The Washington Times պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ-ի հետախուզության աղբյուրին, վերջին ժամանակներս զգալիորեն ավելացել է ահաբեկիչների հոսքը, որոնք Լիբիա են տեղափոխվում: Ինչպես կարծում են ամերիկացի փորձագետները, Սիրիային կհաջորդի հենց այդ երկիրը:

 

 

Գրոհայինների նման «զանգվածային արտագաղթի» պատճառը ծանր ճնշումներն են, որոնք նրանց վրա են գործադրվում Սիրիայում և Իրաքում: