ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմ Քարթերը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում ՌԴ-ին օգնություն է առաջարկել: Ինչպես գրում է The Washington Free Beacon պարբերականը, ամերիկացի քաղաքական գործիչը Վաշինգտոնում ռուսական դեսպանատանն է փոխանցել մի քարտեզ, որում պատկերված են արմատական իսլամիստների դիրքերը:

 

 

Քարթերը պարզաբանել է, որ ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մի նամակ է ուղարկել, որում առաջարկել է ռուսական կողմին տրամադրել քարտեզը, որպեսզի ավիացիան կարողանա ավելի ճշգրիտ հարվածներ հասցնել ԻԼԻՊ-ի թիրախներին:

 

 

Այնուհետեւ, ինչպես պնդում է ԱՄՆ-ի նախկին առաջնորդը, նրան զանգահարել են Վաշինգտոնում ՌԴ դեսպանատնից և այդ քարտեզը ստանալու ցանկություն հայտնել: The Washington Free Beacon-ի լրագրողները նշում են, որ Ջիմ Քարթերի գործողությունները հակասում են ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությանը, ովքեր չեն ցանկանում համագործակցել Ռուսաստանի հետ ահաբեկիչների դեմ պայքարում: Ռուս դիվանագետները դեռևս չեն հաստատել է այն, որ Քարթերը փոխանցել է ԻԼԻՊ-ի դիրքերով քարտեզը: