Ռուսաստանը կարողանում է բարձրացնել նավթի գները՝ ընդամենը բանակցությունների օգնությամբ, գրում է The Washington Times-ի սյունակագիրը: Ըստ նրա, Ռուսաստանին կհաջողվի էլ ավելի բարձրացնել գները:
Հոդվածագրի խոսքով՝ Պուտինը լուրջ դասեր է քաղել ԽՍՀՄ փլուզումից և իրեն որպես մեծ խաղի վարպետ դրսևորել:
«Հաղթել խորհրդային հսկային՝ օգնել է նրա ֆինանսական թուլությունը: Դասերը, որոնք Պուտինը քաղել է դրանից, երևում են այն բանից, թե ինչպես է նա արձագանքում երկրի առջև ծառացած ֆինանսական խնդիրներին»,- գրում է նա:
Ինչպես գրում է հեղինակը, Պուտինին հաջողվել է մարել պետպարտքի մեծ մասը, և այդ առումով է կտրվել արևմտյան երկրների մեծ մասից: Միևնույն ժամանակ, Եվրոպայի երկրների առաջնորդները շարունակում են անպատասխանատու վերաբերվել իրենց պետությունների ֆինանսական գործերին, մինչդեռ Ռուսաստանն ընդլայնում է արտարժութային պահուստները:
Սյունակագրի կարծիքով՝ թերությունն այն է, որ Ռուսաստանը դեռևս չի կարողացել ազատվել հումքային կախվածությունից:
«Սակայն, ֆինանսական հարցերում Պուտինն իմաստասիրություն է ցուցաբերում՝ մեծացնելով նավթի գները միայն բանակցությունների շնորհիվ՝ միաժամանակ պահպանելով արտադրության բարձր մակարդակը»,- գրում է նա:
«Պուտինը շատ լավ խաղաց թույլ ֆինանսական քարտերով»,- ամփոփել է սյունակագիրը: